Եմենի հարավում գտնվող Էլ Բեյդա քաղաքի պայթյունի զոհ է  դարձել 3 մարդ: Զոհվել են մեկ զինծառայող եւ երկու գրոհային, հայտնում է AP գործակալությունը` հղում անելով ՆԳՆ-ի տվյալներին:

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի է ունեցել այսօր` մարտի 3-ին:  Հանրապետական վերնախավային  գվարդիայի ճամբարից ոչ հեռու պայթել էր պայթուցիկներով լցված մեքենան: Այն գործի էր դրել մահապարտ ահաբեկիչը: Զոհերի թիվը ճշտվում է:

Պայթյունից հետո հանրապետական գվարդիայի զինծառայողների եւ զինված անձանց միջեւ կռիվ է սկսվել:

Պայթյունի ալիքից ուժեղ վնասվել է մոտակա  եռահարկ շենքը: