Մարտի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Չեխիա:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նա մասնակցելու է Պրահայում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների, ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի եւ Վիշեգրադյան քառյակի ու եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարների ընդլայնված հանդիպմանը:




























