«Նեվսկի» ճեպընթացի վթարի զոհերի թիվը հասավ 30-ի: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Մարինա Գրիդնեւան: «Վերջին տվյալներով, ուղեւորատար գնացքի կործանման հետեւանքով զոհվել է 30 մարդ, եւս 60-ը հոսպիտալացվել են մարմնական տարբեր վնասվածքներով»,- նշել է Գրիդնեւան: Ողբերգության հետեւանքով տուժածների թիվը ճշտվում է:
ԱԻՆ-ը հաստատում է միայն 25 զոհվածների մասին տեղեկատվությունը, սակայն վթարված վագոնների տակ կարող են գտնվել մարդիկ, նշել է ԱԻՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում օպրեատիվ խորհրդակցության ժամանակ: Գծերից դուրս եկած Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գնացքի վագոններում կարող էին գտնվել օտարերկրյա պետությունների քաղաքացիներ:
Լուսանկարը՝ Reuters-ի




























