Ինչպես արդեն հաղորդվում է, գծերից դուրս եկած Մոսկվա-Սանկտ-Պետերբուրգ գնացքի վագոններում կարող են լինել այլ պետությունների քաղաքացիներ:
Համաձայն ուղեւորների ցուցակների, ընդամենը գնացքում եղել է 682 մարդ, այդ թվում հայկական ազգանուններով քաղաքացիներ՝ Դերձակյան, Բաբայան, Մյասնիկով, նաեւ վրացական՝ Գոգնաձե, Բոչորաշվիլի: Տուժե՞լ են այդ մարդիկ գնացքի կործանման ժամանակ, թե՞ ոչ, ճշտվում է։ Ճշտվում է նաեւ նրանց քաղաքացիությունը: Գնացքում եղել են նաեւ այլ օտարերկրացիներ՝ մասնավորապես իտալացի Սբալցարինին եւ հնդիկ Ռաջեշը:




























