Սեքսով զբաղվելը տղամարդկանց համար անվտանգ չէ. համաձայն վերջին հետազոտությունների` նրանք այդ ընթացքում սրտի կաթված ստանալու մեծ վտանգի տակ են: Այդ պատճառով ուժեղ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում նախքան ակտիվ սեռական կյանքին անցնելը հետազոտվել սրտաբանի մոտ:
Տվյալ ոլորտում աշխատանքները ցույց են տվել, որ եթե, այնուամենայնիվ, սրտի նոպայից խուսափել չի հաջողվում, ապա սեռական հարաբերությունների մասին պետք է մոռանալ նվազագույնը երկու շաբաթ, գրում է Raut.ru-ն:
Հատկապես պետք է զգուշանան ամուսնացած տղամարդիկ, ավելի շատ նրանք, ում կինն ավելի երիտասարդ է. Նրանց մոտ մեծ է մահացու ելքի վտանգը: Բժիշկների տվյալներով` երիտասարդ աղջկա հետ սեռական հարաբերության ժամանակ տղամարդը լրացուցուցիչ ջանք է գործադրում, ինչն էլ հենց հանգեցնում է սիրտ-անոթային համակարգի խանգարմանը: Արդյունքում սրտի նոպա է տեղի ունենում, ինչն այնքան էլ բարենպաստ ազդեցություն չի թողնում առողջական վիճակի վրա:
Գիտնականները նաեւ պարզել են, որ սեքսով զբաղվելը մեծացնում է սրտի հետ կապված խնդիրների ռիսկը, անգամ եթե մինչ այդ տղամարդը խնդիրներ չի ունեցել:




























