Թուրքիայի մայրաքաղաքում՝ կառավարության շենքից 30 մետր հեռավորության վրա գտնվող ավտոկայանատեղում մարտի 5-ի առավոտյան ռումբ է պայթել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ պայթյունից հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել կառավարության շենքի անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները։ Պայթյունի հետեւանքով մեկ հոգի վիրավորվել է։



























