News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամենաագրեսիվ հոմոֆոբներն, իրականում, իրենք են երազում միասեռ սիրո մասին: Այսպիսի սենսացիոն բացահայտում են արել ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները, պնդելով, որ նրանք իրենց թաքուն ցանկությունների ամենասուր քննադատներն են դառնում բարոյական հաստատված կանոնների պատճառով:

Ներքին հակասությունը նրանց մեջ առաջ է բերում չարություն եւ ագրեսիվություն, որը հոմոֆոբները սիրով ուղղում են գեյերի եւ լեսբուհիների ուղղությամբ, դրանով բավարարություն ստանալով եթե ոչ սեռական, ապա սոցիալական կյանքում:

«Նույնասեռական հարաբերությունների ամբողջական ժխտումը դա բողոք է առաջին հերթին ինքդ քո դեմ, մարդու սեփական վախերը ճնշելու արդյունք, ով զգացել է նույնասեռականության հանդեպ իր ենթագիտակցական հակումը: Որպես կանոն, այդ մարդիկ դաստիարակվում են ընտանիքներում, որտեղ ոչ ավանդական սերը այլասերվածություն է համարվում»,-պնդում է Էսեքսի համալսարանի դասախոս Նեթա Ուայնշթեյնը:

Օտարերկրյա հոգեբանների առաջ քաշած այս տեսությունը հաստատվում է ԱՄՆ պատմության հանրահայտ սկանդալային փաստերով: Օրինակ, նախկին քարոզիչ-ավետարանական Թեդ Հագերը (հայտնի հոմոֆոբ) կտրականապես դեմ էր միասեռ ամուսնություններին: Միաժամանակ նա բավական հաճախ այցելում էր գեյ-բարեր եւ իր մոտ խոստովանության հրավիրում նույնասեռականների: Ճիշտ է, 2006 թվականին Հագերը ստիպված էր թողնել հոգեւորականի գործը, քանի որ նրան մեղադրեցին տղամարդկանց հետ սեռական կապերի եւ հոգեմետ նյութեր օգտագործելու մեջ, հաղորդում է MedikForum-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ