News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը պահանջում է ԱՄՆ-ի շուկայում արգելք սահմանել Samsung-ի սմարթֆոնների ութ մոդելների վաճառքի վրա։

Հիշեցնենք, անցնող շաբաթվա վերջին ատենակալների դատարանը Samsung-ին մեղավոր էր ճանաչել սմարթֆոնների մոդելներում Apple-ի պատենտավորած տեխնոլոգիաներ կիրառելու մեջ։ Ատենակալները Apple-ի կորուստները գնահատել էին 1,05 մլրդ դոլար։ Samsung-ի պատասխան հայցերը չէին բավարարվել։

Դատարանի որոշումից հետո Apple-ը պահանջել էր ամերիկյան շուկայում արգելել  Galaxy S 4G եւ Galaxy S Showcase,  Galaxy S2 սմարթֆոնների վաճառքը, որոնք վաճառվել էին AT&T, Skyrocket եւ T-Mobile կապի օպերատորներին, ինչպես նաեւ  Galaxy S2 Epic 4G, Droid Charge եւ Galaxy Prevail մոդելները: Պահանջում նշված են 28 մոդելներից  8-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Տվյալ պահին Apple-ը ժամանակավոր արգելք է պահանջում վաճառքի համար՝ մինչեւ դատարանի վերջնական վճիռը: Apple-ը հուսով է ամերիկյան շուկայում հասնել  թվարկված Samsung սմարթֆոնների  վաճառքի լիակատար ագելքի:

Samsung Galaxy S3 սմարթֆոնը պահանջում չի նշվել: Պահանջում չեն նշվել նաեւ  Samsung Galaxy Tab պլանշետային համակարգիչները: Հիշեցնենք, որ ատենակալների դատարանը մերժել էր  Apple-ի հայցը  Galaxy Tab 10.1-ում  iPad պլանշետային համակարգչի դիզայնի պատենտի խախտման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ