News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 29-ին Վանաձորում վթարի է ենթակվել քաղաքապետի թեկնածու Տիգրան Հրահատի Գրիգորյանի մեքենան: Ինչպես Վանաձորից հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում՝ Արցախ պուրակի տարածքում Լոռիի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1982թ-ին ծնված Անդրանիկ Շարմազանյանը, վարելով «Մերսեդես Բենց» մակնիշի 26 ՏՕ 197 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նշված հասցեում կայանված «Ֆոլքսվագեն Պոլո» մակնիշի  33 SD 429 համարանիշի մեքենային:

Վթարի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չկան: «Ֆոլքսվագենի» ղեկին եղել է Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Տիգրան Գրիգորյանը: Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի որոշմամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում քաղաքապետի թեկնածու Տիգրան Գրիգորյանը հերքեց  քաղաքում տարածված այն լուրերը, թե պատահարը պատահականություն չէ, այլ դիտավորություն: «Նման բան չկա, սա սովորական պատահականություն էր, սովորական ավտովթար, այդտեղ որեւէ դիտավորություն չկա»,- ասաց նա:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ