News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարել է միջոցառման մասին, որի ընթացքում կներկայացվի iPhone 5-ը եւ, համապատասխանաբար, iOS 6-ը. այն տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Սան Ֆրանցիսկոյի Յերբա Բուենա արվեստի կենտրոնում։

Հայտարարությանն ուղեկցող պատկերում կար մակագրություն՝ «Այն գրեթե այստեղ է», որն ակնարկում է iPhone 5-ի թողարկումը։
Կարելի է ենթադրել, որ iPhone 5-ին զուգահեռ ընկերությունը կցուցադրի նաեւ iPad Mini-ն, սակայն ավելի հավանական է, որ պլանշետի փոքրացված տարբերակը կհայտնվի 2012թ. վերջին եռամսյակում, հայտնում է 3DNews-ը։

Լուրերի համաձայն՝ iPhone 5-ի էկրանն ավելի մեծ կլինի, կորպուսը՝ ավելի երկար։ Սմարթֆոնը հագեցած կլինի նաեւ NFC անլար կապի բարձրորակ տեխնոլոգիայով, որը կկիրառվի բջջային վճարումներ կատարելիս, եւ 4G LTE-ով։ Apple-ը նոր  iPad-ում արդեն օգտագործել էր 4G, սակայն iPhone-ում որոշել էր չներդնել՝ սարքի չափսերը չմեծացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ