News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նյու Յորքի նահանգի Լարչմոնտ քաղաքում գտնվող «The Voracious Reader» գրախանութում հանդիսավոր երեկո է կազմակերպվելու հայկական թագավորական ընտանիքի մասնակցությամբ, գրում է «Larchmont-Mamaroneck Patch»-ը:

Ըստ թերթի` Նորին Մեծություն արքայադուստր Սոֆի Օդուեն- Մամիկոնյանը, հայկական գահի ժառանգորդուհին, ով նաեւ ֆրանսիական բեսթսելերների հեղինակ է, իր «Թարա Դունկան» գրքերի շարքի օրինակները կստորագրի հենց Լարչմոնտի գրախանութում:

Օդուեն-Մամիկոնյանի կենսագրության մեջ նշվում է, որ նրա ընտանիքը Ռուսաստան է փախչել 200 տարի առաջ` հայրենքում հետապնդումներից խուսափելու համար, սակայն 1917 թ-ին բոլշեւիկները նրանց արտաքսել են Ֆրանսիա: Թերթը գրում է, որ «1990 թ-ին Հայաստանի կառավարությունը Սոֆի Օդուեն-Մամիկոնյանին խնդրել է վերադառանալ Հայաստան որպես թագուհի, սակայն նա հրաժարվել է` չցանկանալով երկիրը ծանրաբեռնել թագավորական ընտանիքի համար ծախսերով»:

Ի հավելումն ինքնագրերի բաժանման, երեկոյին հանդես կգա նաեւ Սոֆիի 22-ամյա դուստրը` սկսնակ փոփ աստղ Մարին արքայադուստրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ