News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում մայիսի 7-ին 22-ամյա Մարիամ Հունանյանի դաժան սպանության մեջ մեղադրվող 25-ամյա Դավիթ Թամրազյանը կալանավորվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաստատեցին ոստիկանությունից:

Նա երկամսյակ կալանքը կանցկացնի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Երեւանում դաժան սպանություն է եղել: Անհայտ անձը կտրել է 22-ամյա Մարիամ Հունանյանի պարանոցը եւ այրել բնակարանը, որտեղ վերջինս ապրում էր: Նրա դիակը հայտնաբերվել է հյուրասենյակի վերջնամասում` պատի տակ տեղադրված մահճակալի վրա: Ոստիկանությունից հայտնել էին, որ հարուցվել է քրեական գործ `ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին (սպանության) հատկանիշներով: Մեկ ամսից Մարիամը կդառնար 23 տարեկան:  Մայիսի 19-ին, ժամը 21.00-ի սահմաններում բերման է ենթարկվել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ թաղամասի բնակիչ 25-ամյա Դավիթ Թամրազյանը: Նա խոստովանել է, որ մայիսի 7-ի 23.20-ի սահմաններում հյուրընկալվել է  Մարիամ Հունանյանին եւ իր մոտ եղած խոհանոցային դանակով սպանել է նրան:

Այս դեպքի մասին ուշագրավ մանրամասներ եւս հայտնի են դարձել: Մասնավորապես, մեզ հաջողվել է ճշտել, որ Մարիամը Դավիթի հետ ծանոթացել էր սրճարաններից մեկում աշխատելու ժամանակ, որոշ ժամանակ ընկերություն էին արել, հարաբերություններ ունեցել: Սակայն երիտասարդը այլ ընկերուհիներ եւս ուներ, ում հետ մահացածը վիճաբանություն, կռիվ էր ունեցել, նույնիսկ հարվածել էր վերջինիս իր իսկ ներկայությամբ: Աղջիկը նաեւ վատ արտահայտություններ էր արել Դավիթի մոր հասցեին, ինչը վերջնականապես հունից հանել էր երիտասարդին, եւ նա, իմանալով աղջկա թեթեւ վարքի մասին, հաստատապես որոշել էր սպանել նրան:

Որոշ ժամանակ վերջինիս հետ ձեւական ընկերություն է արել, որպեսզի հանգամանալից պատրաստվի սպանության: Դանակով կոկորդը կտրելուց հետո որոշել է այրել աղջկան, որպեսզի, իր իսկ խոսքով, միկրոմանրէները անհետանան: Ասում են` երիտասարդի մոտ սատանիստական հակումներ եւս եղել են:

Տպել
Ամենաշատ