News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը պատրաստ է լծակներ տրամադրել ընդդիմությանը, քննարկելու խոշոր ձեռնարկությունների մանր սեփականատերերի իրավունքների խախտումների դեպքերը: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը նշել է, թե 1998 թվականից սկսած բոլոր գործարանները սկզբունքորեն, իբր ներդրումների անվան տակ տրվել են առանձին մարդկանց, մանր սեփականատերերի 99 տոկոսը ապօրինի կերպով դուրս է մղվել: «Ծրագրում եք, արդյոք կարգի բերել ոլորտը, նպատակ ունե՞ք անդրադառնալ վաուչերների միջոցով գործարանների սեփականատեր դարձած անձանց հարցին, որոնց դուրս են մղել»,-հարցրել է Բագրատյանը:

«Ինքս կարեւորում եմ: Այս օրերի քննարկումների ժամանակ, երբ խոսքը գնում էր համագործակցության մասին, ընդդիմության  ներկայացուցիչները ասում էին` տվեք լծակներ, որ վերահսկենք: Պատրաստ ենք լծակներ տրամադրել, կարող ենք հանձնաժողով ստեղծել, որ կքննարկի փոքր սեփականատերերի իրավունքների ոտնահարման բոլոր դեպքերը»,- նշել է Սարգսյանը:

Վերջինիս խոսքով, խնդիրը մի քիչ այլ դաշտում է գտնվում: «Ես հիշում եմ Գերագույն Խորհրդի բանավեճերը` արդյոք բաժնետոմսերի հանձնումը կոլեկտիվներին լինելու է արդյունավե՞տ, արդյոք կկարողանա՞ն տեր կանգնել իրենց գործարաններին եւ իրենց սեփականատեր զգալ: Ձեր կառավարությունը պնդում էր, որ դա ճիշտ է: Ցավոք, դա տեղի չունեցավ, որովհետեւ գործարանների ճնշող մեծամասնությունը սնանկացան, արդյունքում ունեցանք ծանր իրավիճակ արդյունաբերության ոլորտում: Եթե մնացել են այդպիսի գործարաններ եւ սեփականատերեր, իմ առաջարկն ուժի մեջ է»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ