News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարդկային թքի ուսումնասիրությունը լույս է սփռում նրա վրա, թե ինչու են տարեց մարդիկ երիտասարդներից ավելի լավ դիմադրում գրիպի շտամին, գրում է The Times of India-ն: Թքի մեջ սպիտակուցներ կան, որոնք պայքարում են միկրոբների հետ: Դա վարակի դեմ պաշտպանության առաջին գիծն է:

Գիտնականներն արդեն գիտեին, որ վտանգավոր միկրոբների դեմ գործող գլիկոպրոտեինների, շաքարային կեղեւով սպիտակուցների մակարդակը տարբերվում է տարիքի հետ: Մասնագետները որոշել էին ստուգել, թե ինչպես են նման տատանումներն ազդում գրիպի վրա:

Նրանք վերլուծել են թքի 180 նմուշներ՝ վերցված տարբեր տարիքի կանանցից եւ տղամարդկանցից: Պարզվել է, որ տարեցներն ավելի լավ են դիմադրում թռչնագրիպին:

Արված աշխատանքը թույլ կտա հասկանալ որոշ տարիքային հիվանդություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ