News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դիարբեքիրում, ասյօր`սեպտեմբերի 10-ին, տեղի է ունենալու պատարագ հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Դիարբեքիրի Սուրբ կիրակոս եկեղեցում արդեն մեկ շաբաթ է պատրաստվում են պատարագին: Այս տարվա պատարագը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Վանի Աղթամարի Սուրբ Խաչի պատարագից երկու օր անց պատարագ է մատուցվելու Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսում:

Սա իմաստն այն է, որ Աղթամարի պատարագին եկած ուխտավորները կարողանան մասնակցել նաեւ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսի պատարագին:

Ինչպես Աղթամարի պատարագը, այնպես էլ Սուրբ Կիրակոսի պատարագը ղեկավարելու է Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը:

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ