News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի 20/1 եւ 20/2 շենքերի միջեւ երեկ՝ նոյեմբերի 27-ին, հայտնաբերված դիակի ինքնությունը դեռ չի պարզվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության Շենգավիթի բաժնից:

Մեր տեղեկություններով՝  մոտ 40-50 տարեկան տղամարդու որեւէ փաստաթուղթ չկար, որը կօգներ ոստիկաններին պարզելու նրա ինքնությունը: Հետաքրքիրն այն է, որ մեկ օր է անցել, սակայն նրա ընատնիքի անդամները եւս չեն ահազանգել, չեն սկսել փնտրել նրան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ին առավոտյան ժամը 09.00-ի սահմաններում Երեւանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոց 20/1 եւ 20/2 շենքերի միջեւում դիակ կար, տարածքում հավաքվել էին մեծաթիվ բնակիչներ եւ ոստիկաններ: Ոստիկանները առանձնացրել էին տարածքը՝ քննչական գործողություններ անցկացնելու նպատակով, իսկ դիակը անմիջապես շենքի մուտքի մոտ էր՝ ծածկված կապույտ տոպրակով: Տարածքի բնակիչները հայտնել էին, որ նա այդ շենքի բնակիչ չէ, ոչ ոք նրան չէր ճանաչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ