Հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենի որդեգիր դուստրը նրան մեղադրել է սեռական բռնության մեջ: Արդեն մեծահասակ Դիլան Ֆերուի խոսքով՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը 7 տարեկան էր:

Մեղադրանքներն արդեն հնչել են ավելի քան 20 տարի առաջ, երբ պարզվել է, որ Ալենը գաղտնի հանդիպում էր իր մեկ այլ որդեգիր դուստր Սուն-Իի հետ: Այն ժամանակ ռեժիսորը կտրականապես հերքել է դրանք, հետաքննությունը բավարար հիմք չի գտել նրան պատասխանատվության ենթարկելու համար:

Սակայն այժմ Դիլան Ֆերոուն նամակ է գրել The New York Times թերթին երկու շաբաթ անց այն բանից հետո, երբ Վուդի Ալենը կինոյում ականավոր ձեռքբերումների համար «Ոսկե գլոբուսի» էր արժանացել: Նա մանրամասն նկարագրել է խորթ հոր սեռական ոտնձգությունները ու այդ գործողությունների հոգեբանական հետեւանքները, հաղորդում է Euronews-ը:

Նամակը Դիլանն ավարտել է դիմումով դերասաններին, ովքեր նկարահանվում կամ ընկերություն են անում Ալենի հետ, իր փոխարեն պատկերացնել իրենց կամ իրենց երեխաներին:

Կինոռեժիսորը հրաժարվել է մեկնաբանել այդ մեղադրանքները: