Հայաստանի երկու քաղաքացու 12 ժամ պահել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում առանց սննդի եւ անձնագրերի: Կատարվածի մանրամասները NEWS.am-ի թղթակցի պատմել է տուժողներից մեկը՝ Արտաշես Կարապետյանը:

Հայաստանի գիտությունների ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Կարապետյանը մարտի 17-ի գիշերը ռուս գործընկերների հետ հանդիպման համար ժամանել է Մոսկվա:  Օդանավակայանում նրան ու մեկ այլ ուղեւորի հայտարարել են, որ ավելի վաղ Ռուսաստանում իրավախախտումներ են թույլ տվել ու մուտք գործել չեն կարող:

«Ես զարմացա, քանի որ նախկինում երբեք Ռուսաստանում չէի եղել: լավ, սխալը տվյալների բազայում է: Ինձ վիրավորեց որ թե դա, այլ վերաբերմունքը: Եթե նրանք նման կարգ ունեն, ապա թող հետ ուղարկեին: Իսկ մեզ ինչ-որ սենյակ տարան, վերցրեցին անձնագրերը»,- հայտարարել է Կարապետյանը:

Նախքան հետադարձ չվերթը նրանց 12 ժամ պահել են սենյակում, թույլ չեն տվել լիցքավորել բջջային հեռախոսները, նոութբուքերը եւ նույնիսկ սնվելու ոչինչ չեն տվել: «Ես ասացի՝ քրոնիկ գլխացավ ունեմ, ինձ գոնե մի կտոր հաց տվեք, որպես նոպան անցնի: Իսկ ինձ ասում են, որ սա առողջարան չէ: Սա ձեզ համար Հայաստանը չէ, սա Ռուսաստանի Դաշնությունն է, իսկ դուք խախտել եք դրա օրենքները»,- հայտարարել է Կարապետյանը:

Սենյակում նրանց հետ Ռուսաստանի երկու քաղաքացի է եղել, սակայն նրանց հետ կապված թյուրիմացությունը կարգավորել են հաշված րոպեներում, ներողություն խնդրել, հավելել է Արտաշեսը:

«Համարենք, թե խոսքն ազգության, այլ անձնագրի մասին է: Ի՞նչ է, հայկական անձնագիրը նրանց համար երկրորդական դասի է: Ինչո:ւ մի րոպեում իրենց համար որոշեցին, թե ես քրեական հանցագործ եմ: Որեւէ տեղ չդիմեցին, ոչինչ չճշտեցին, մեզ էլ թույլ չտվեցին: Իսկ եթե «Զվարթնոցում» Ռուսաստանի քաղաքացիները նման իրավիճակում հայտնվեն, նրանց արդյո՞ք կփակեն սենյակում»,- հավելել է Կարապետյանը:

Հայաստանում ՌԴ դեսպանատանը հայտարարել են, ոչ օգնել չեն կարող ու չեն էլ պատրաստվում: Նույնը՝ Երեւանում Դաշնային միգրացիոն ծառայության բաժանմունքում: «Նրանք Հայաստանում ներկայացնում են իրենց պետությունը: Ամեն դեպքում այդպես էի կարծում, երբ նրանց մոտ էի գնում: Պարզվեց, որ ամենեւին էլ այդպես չէ: Ասում են դիմեք Մոսկվայում Հայաստանի դեսպանությանը կամ ԴՄԾ: Այսինքն, ամեն ինչ թողնե՞մ ու Երեւանից Մոսկվա գնամ»,- հայտարարել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ նա արդեն դիմել է Հայաստանի ԱԳՆ եւ Պետական միգրացիոն ծառայություն պարզաբանումների համար: Երկու մարմիններն էլ խոստացել են մեկ ամսվա ընթացքում պատասխան տալ: