News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ քննչական կոմիտեին հատկացնել ՀՀ ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին ամրացված Երեւան քաղաքի, Ազատության պողոտայի թիվ 26 հասցեում գտնվող 1597,8 քառակուսի մետր մակերեսով մասնաշենքը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը:

Կառավարության որոշումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու եւ տարածքային ստորաբաժանումների համար առանձին վարչական շենքեր տրամադրելու անհրաժեշտությամբ:

Նախատեսվում է, որ նշված տարածքում կտեղակայվի Երեւանի քննչական վարչությունը։

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է ապահովվի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Տպել
Ամենաշատ