News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախիները փրկվել են Հայոց ցեղասպանությունից պայծառատեսի կանխագուշակության շնորհիվ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Քարդաշյանները լքել էին Կարսի շրջանի Քարաքալե գյուղը եւ գերմանական նավահանգստով մեկնել Ամերիկա: Դա նրանց փրկեց Առաջին համաշխարհային պատերազմի աղետներից՝ Հայոց ցեղասպանությունից եւ Հոկտեմբերյան հեղափոխությունից: Քարդաշյանները, որոնց ազգանունն այն ժամանակ գրվում էր Քարդաշովներ, կրոնական հալածանքների էին ենթարկվում, քանի որ չէին հետեւում Հայ առաքելական եկեղեցու ուսմունքին:

«Գյուղական ամբոխը հետապնդում էր նրանց, ուստի ընտանիքը նամակ է գրում Նիկոլայ 2-րդ թագավորին»,- պատմում է Ջոյս Քեոսաբյան-Բիվենը, որն ամուսնացած է Քարդաշյանների ընտանիքի մի անդամի հետ: Ցարական կառավարությունը Քարդաշյաններին թույլ տվեց տեղափոխվել Քարաքալե՝ ռուսական ռազմական բազայի մոտ: Այստեղ նրանք ծանոթանում են մոլոկան հավատացյալների եւ ցատկոտողների աղանդի ներկայացուցիչների հետ: Վերջիններս կանխատեսումներ էին կատարում: Նրանցից մեկը՝ Եֆիմ Կլուբնիկինը, 1850թ. մարգարեություն էր կատարել. «Նրանք, ովքեր հավատում են դրան, կմեկնեն հեռավոր երկիր, իսկ չհավատացողները կմնան: Հավատացողները հեռավոր ճանապարհորդության կմեկնեն մեծ եւ խորը ծովերի վրայով: Տարբեր երկրներից մարդիկ կուղեւորվեն այնտեղ: Մեծ պատերազմ կլինի: Արքաները արյան գետեր կթափեն: Երկու շոգենավ կանցնեն անանցանելի օվկիանոսով»: 1900-ական թթ. Եֆիմը կրկնեց իր այս մարգարեությունը: Նա զգուշացրեց, որ իր մարգարեությունը շուտով կկատարվի: «Եֆիմը հավաքեց մոլոկանների ավագներին, այդ թվում՝ Հայկական մոլոկանների եկեղեցու ավագանուն: Նրանց համար եկել է ժամանակը լքել Ռուսաստանը, քանի որ շուտով վատ ժամանակներ են վրա հասնելու հատկապես հայերի համար»,- պատմում է Քեոսաբյան Բիվենը: Այս մարգարեությունը հարկադրեց տեղաբնակներին հատել Ատլանտյան Օվկիանոսը եւ մեկնել ԱՄՆ:

Հենց այս կանխատեսման շնորհիվ Քիմ Քարդաշյանի նախնիները տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ եւ հետագայում հռչակ ձեռք բերեցին: Քիմ Քարդաշյանի նախապապը՝ Թաթոս Քարդաշյանը, ծվել էր Քարաքալեում: Նա 1913թ. սեպտեմբերին, երբ ընդամենը 17 տարեկան էր, լքեց հայրենիքը եւ հաստատվեց ԱՄՆ-ում, որտեղ նա աղբահանության գործ դրեց եւ շուտով ամուսանցավ իր համագյուղացի Ամաս Շաքարյանի հետ, որը նույնպես հարում էր ցատկոտողների աղանդին: Մի քանի շաբաթ առաջ Ամերիկա էին մեկնել նաեւ Թաթոսի ծնողները՝ 49 ամյա Սաղաթելն ու 43-ամյա Հռիփսիմե Յուզբաշյանը: «1917թ. այս շրջանով անցնելիս թուրքական բանակն անասելի դաժանություններ կատարեց բոլոր գյուղերում, այդ թվում՝ Քարաքալեում, որտեղ սպանվեցին բոլոր բնակիչները»,-հավելում է Քեոսաբյան Բիվենը:

«Սկսվեց Հայոց ցեղասպանությունը, եւ գյուղում զոհվեցին բոլորը: Եֆիմի մարգերությունը Քարաքալեի բակիչներից շատերի կյանքը փրկեց»,- պատմում է Քարդաշյանի մորական կողմի բարեկամ Դեմոս Շաքարյանը: Հիշեցնենք, որ 2012թ. Քիմ Քարդաշյանը կոչ էր արել մտածել հայ ժողովրդի ողբերգության մասին. «Ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Քանի դեռ հանցագործությունն անպատիժ է մնացել, հայերը կրելու են իրենց ընտանիքներում կատարվածի ցավը»: Քարաքալե գյուղում դեռ կանգուն են հայերի տներ պատերը: Ձմռանը փողոցներում ոչ մի շունչ չկա: Ինչ-որ բան մնացել է 19-րդ դարից, երբ այնտեղ ապրում էին Քարդաշյանների նախնիները: Տեսքից ամեն բան հանգիստ է, սակայն անցյալի սպիները շատ խորը հետք են թողել:

«Դուք պետք է հասկանաք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին թուրքերը շատ զգայուն են այն ամենի հանդեպ, ինչը հիշեցնում է անցյալի սարսափը»,- բրիտանական պարբերականին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը: Բացի այդ, այդ շրջաններում լարվածություն է մնում քրդերի եւ թուրքերի միջեւ: Գյուղի 30-ամյա մի բնակիչ՝ Մուամմեր Չոփուրը, 2 տարի առաջ հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանի հեռավոր բարեկամն է: Նրանց նախատատերը քույրեր են եղել: Չոփուրը հայտնել էր, որ Քարդաշյանի հետ կապը հայտնաբերել էր գյուղի միակ համակարգչի միջոցով:

«Տարօրինակ է, բոլորը նախանձում են եւ փորձում են բարեկամական կապ գտնել այլ հանրահայտ միլիոնատերերի հետ: Միակ բանը, որ ես ուզում եմ, մեկ գավաթ թեյ խմել Քիմի հետ: Հուսամ՝ նա ինձ կհրավիրի ԱՄՆ»,- հայտնել էր նա: 2 տարի անց, նա ոչինչ չի ուզում հիշել այդ մասին եւ ամեն բան հերքում է: «Ես ոչինչ չեմ ուզում խոսել Քիմ Քարդաշյանի մասին, քանի որ նա հանրահայտ է: Եթե ես որեւէ բան ասեմ, ապա խնդիրներ կունենամ: Ես գտնվում եմ համագյուղացիներիս եւ թուրքական մամուլի ճնշման տակ»,- հայտարարել է Չոփուրը: Հիմա նա ասում է, որ իր ընտանիքը տեղափոխվել է Քարաքալե 20-ական թթ. ընթացքում, երբ Քարդաշյանների նախնիները վաղուց արդեն մեկնել էին:

Եթե Քարդաշյանների նախնիներից գոնե մեկը իրոք մնացել է Քարաքալեում եւ վերապրել Ցեղասպանությունը, նա հավանաբար կին է, որին վերցրել են Չոփուրի ըտանիքը, ստիպել իսլամ ընդունել, ինչը նշանակում է, որ Մուամերի տասնյակ համագյուղացիներ կարող են լինել Քարդաշյանի հեռավոր ազգականները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված վահանակներ են տեղադրվել Կրասնոդարում
Միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի...
«Ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում». Սեյրան Օհանյանը կոչ է անում միանալ ջահերով երթին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը...
Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային...
Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի թեժացման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի, Հայ…
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Ամենաշատ