News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի ամերիկուհի Տանյա Գրինը որոշել է վերահսկել կրիտիկական օրերին իր տրամադրությունն ու ինքնազգացողությունը: Նա կոնֆետների բաղադրատոմս է մշակել, որոնք այդ դժվարին ժամանակահատվածում միանգամից մի քանի խնդիր են լուծում. նվազեցնում են քաղցրի հանդեպ հակումը, ազատում են տհաճ զգացողություններից եւ չեն անդրադառնում կազմվածքի վրա: Տանյան «PMS Bites» անվանումով ընկերություն է ստեղծել եւ Kickstarter նախագծի օգնությամբ միջոցներ հավաքել: 15 ժամվա ընթացքում 5 հազար դոլար է հավաքվել, եւ արտադրությունը հաջողությամբ մեկնարկել է:

Ըստ Kedem-ի, «PMS Bites»-ը երեք տեսակի կոնֆետ է թողարկում՝ «մաքուր անմտություն», «կոկոսային խենթություն» եւ «զայրույթի բոլոր տեսակները» անվանումներով: Կոնֆետները պատրաստվում են բուսական ծագմամբ բնական բաղադրիչներից, շաքար եւ գլյուտեն չեն պարունակում:

Բացի ընկուզեղենից, վարսակի փաթիլներից, չրերից եւ կակաոյից, դրանցում նաեւ բուժիչ խոտաբույսեր եւ էքստրակտներ կան: Ընկերության կայքում կարելի է կոնֆետների ընտրանին պատվիրել 20 դոլարով կամ բաժանորդագրում ձեւակերպել, եւ դրանք ամեն ամիս նշված օրը կհասնեն ձեզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ