News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդիկ կարող են ուրիշներին դրական էմոցիաներ փոխանցել սեփական քրտինքի հոտի շնորհիվ: Նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ երջանկության պահերին մեր օրգանիզմը յուրահատուկ քիմիական միացություններ է արտադրում, իսկ այլ մարդիկ կարող են զգալ դրանք:

Ուսումնասիրությանը 12 սպիտակամորթ տղամարդ է մասնակցել: Նրանց անութներին հատուկ ներծծող միջադիրներ են ամրացրել եւ առաջարկել դիտել տեսահոլովակներ, որոնք պետք է հստակ զգայական վիճակ առաջացնեին (երջանկություն, վախ կամ չեզոք էմոցիա): Բացի այդ, կամավորներին առաջարկել են դիտել չինական հիերոգլիֆները եւ պատմել, թե որոնք իրենց հաճելի կամ տհաճ թվում: Այնուհետեւ միջադիրները հանել ու պահել են անոթներում:

Երկրորդ հետազոտության համար գիտնականները 36 սպիտակամորթ կանանց են հրավիրել, քանի որ նրանց հոտառությունն ավելի լավն է: Նրանց առաջարկել են հինգ րոպե ընդմիջումներով հոտոտել նմուշներից յուրաքանչյուր (երջանկություն, վախ, չեզոք էմոցիա):

Արդյունքում հաստատվել է, որ տեսանյութերի դիտումն ազդել է տղամարդկանց զգայական վիճակի վրա: Իսկ վարքագծային անալիզը (կանանց մասնակցությամբ) թույլ է տվել ենթադրել, որ յուրաքանչյուր նմուշի հոտը կանանց փոխանցել է էմոցիաները:

Իսկ կամավորների կողմից չինական հիերոգլիֆների դիտումից ստացված նմուշները կանանց էմոցիոնալ վիճակի վրա ոչ մի ազդեցություն չեն ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ