News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քորնելի համալսարանի մասնագետները պնդում են, որ հեռուստատեսային խոհանոցային շոուներում ցուցադրվող ուտեստներ պատրաստելը կարող է բացասաբար ազդել քաշի ու կազմվածքի վրա։ Պատճառն այն է, որ նման հաղորդումներում օգտագործվող ուտեստները հաճախ վտանգավոր են, քանի որ դրանց պատրաստման համար օգտագործվում են մեծ քանակությամբ ճարպեր պարունակող անառողջ բաղադրիչներ։ Դրանք օգնում են ուտեստներին ախորժելի տեսք հաղորդել։

Փորձարկման համար գիտնականները հետազոտել են 20-35 տարեկան 500 կանանց՝ գնահատելու համար ուտելիք պատրաստելու նրանց սովորությունները։ Պարզվել է, որ այն կանայք, որոնք բաղադրատոմսերը վերցրել են խոհանոցային շոուներից, 5 կգ ավելի մեծ քաշ են ունեցել, քան այն կանայք, որոնք բաղադրատոմսերը վերցրել են գրքերից, ամսագրերից կամ համացանցից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ