News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական «Aldi» սուպերմարկետների ցանցը հարցում է անցկացրել 2 հազար մարդու շրջանում եւ կատարյալ տորթի բաղադրատոմս մշակել, որը դուր կգար բոլորին:

Հավաքական միտքը տորթ է ստեղծել՝ կազմված 5 տարբեր բաղադրատոմսերից. վիկտորիանական եւ շոկոլադե բիսկվիթ, չրերով կեքս, չիզքեյք եւ ստեպղինով տորթ: Որպես միջուկ օգտագործվել է շոկոլադե կրեմ, ելակի եւ մորու ջեմ, իսկ որպես զարդարանք բոլորի կողմից սիրված շոկոլադե ձու են օգտագործել:

Ըստ Kedem-ի, լավագույն տորթը պատրաստել է հայտնի հրուշակագործ Միրանա Գոր Բրաունը: 5 հարկանի տորթը պատրաստելու համար նա 39 բաղադրիչ է օգտագործել, այդ թվում՝ 352 շոկոլադե ձու եւ 31 ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ