News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

55 կգ քաշով ամերիկուհին 20 րոպեում շուրջ 6 կգ միս է կերել: 34-ամյա կինը 2-ական կգ կշռող երեք սթեյք է կերել՝ չմոռանալով նաեւ խավարտի մասին: Այդպիսով, արագ ուտելու մրցույթի մասնակիցը նոր ռեկորդ է սահմանել:

Մրցույթն անցկացվել է Թեխասի The Big Texan ռեստորանում: Չորս երեխաների մայր Մոլլի Շայլերին հաջողվել է գերազանցել անցյալում սահմանած սեփական ռեկորդները:

Washington Post-ի փոխանցմամբ, ռեստորանում գոյություն ունեցող կանոնի համաձայն, այցելուն կարող է անվճար 2 կգ-անոց տավարի սթեյք ստանալ, եթե կարողանա խավարտի հետ միասին այն ուտել 1 ժամվա ընթացքում: Ընդ որում, այցելուն այդ ընթացքում չպետք է հեռանա սեղանից եւ ամբողջը մենակ ուտի՝ առանց կողմնակի օգնության: Պայմանը չկատարելու դեպքում հաճախորդը ստիպված կլինի ընթրիքի համար 72 դոլար վճարել:

Ըստ Vesti-ի, այս տարի թեխասյան ռեստորանը Մոլլի Շայլերին 5 հազար դոլար է առաջարկել, եթե նա կարողանա մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում 3 մեծ կտոր միս ուտել: Եվ նա հաղթահարել է առաջադրված խնդիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ