News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առողջ սննդի նկատմամբ մոլուցքը կարող է վերածվել հոգեկան խանգարման՝ առաջացնելով նյարդային  օրթորեքսիա, կարծում է ամերիկացի դոկտոր Սթիվեն Բրաթմանը: Օրթորեքսիան սննդային վարքի խանգարում է, որն ուղեկցվում է բացառապես առողջ մթերքներով սնվելու սեւեռուն մտքով: Թեեւ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի առողջ ապրելակերպի, սակայն այդ նպատակը վերածվում է հոգեկան խանգարման, մարդիկ կտրուկ սահմանափակում են իրենց համար մթերքների ընտրությունը:

Սթիվեն Բրաթմանի խոսքով՝ հում բանջարեղենով եւ մրգերով՝ այսպես կոչված «մաքուր սնունդով» սնվելու գաղափարը, որը բացառում է կաթն ու միսը, կարող է վնասել հոգեկան առողջությանը եւ բացասական ազդեցություն թողնել այլ մարդկանց հետ փոխհարաբերությունների վրա: Պետք է նշել, որ նյարդային օրթորեքսիան սննդային վարքագծի կլնիկական խանգարում չի ճանաչվել, սակայն այն կարելի է ախտորոշել հատուկ հարցաթերթիկների միջոցով: Մասնագետները կոչ են անում ուտելիքը չդարձնել կյանքի կարեւորագույն նպատակ եւ չկենտրոնանալ որոշակի սննդամթերքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ