News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի Վերին Շեն համայնքի 62-ամյա բնակիչ Սերյոժա Միրումյանը պնդում է, որ մի խումբ երիտասարդներ իրեն ծեծի են ենթարկել Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի ցուցումով: NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժա Միրումյանը պատմեց, որ իր ու տեր հոր միջեւ վիճաբանություն է սկսվել  եկեղեցու տարածքում չծխելու հարցի շուրջ:

«Իմ եւ հարեւանիս ոչխարները մտել են բակ, ծխախոտը ձեռքիս գնացի եկեղեցի ոչխարներին դուրս բերելու՝ հանդիպեցի տեր հորը: Ասում ա՝ պապիրոսդ դեն գցի, ասեցի՝ դու ով ես, որ ինձ ասես պապիրուսդ դեն գցի: Ես էլ չէի ճանաչում իրեն, չգիտեի, որ տեր-հայր ա: Ասում ա՝ հեսա գյուղապետին զանգեմ, ասում եմ՝ քեզ էլ, գյուղապետիդ էլ: Որ իմանայի՝ տեր հայր ա, սուս կանեի»,- պատմեց Սերյոժա Միրումյանը ՝ նշելով, որ տեր հայրը քաղաքացիական հագուստով է եղել:

Սերյոժա Միրումյանի խոսքով՝ իրենք վիճել են, վիրավորական խոսքեր, հայհոյանքներ ասել միմյանց հասցեին, ինչից հետո տեր հայրը հեռացել է, որոշ ժամանակ անց վերադարձել երեք հոգու հետ, որոնք էլ ծեծել են իրեն: Տղամարդու խոսքով՝ կռվին միջամտել է որդին, հետո նաեւ համագյուղացիները:

«Տեսա՝ մի մաշինա մի 5-6 հոգի եկել էին, հարձակվեցին ու տուր թե կտաս»,- ասաց Սերյոժան:

Տեր Մակար վարդապետ Հակոբյանը ժխտում է, թե իր ցուցումով են ծեծել գյուղացուն: NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ գյուղացիներն են ծեծել Սերյոժա Միրումյանին այն պատճառով, որ նա հայհոյել է տեր հորը:

«Ես որ գնացի, տեսա՝ եկեղեցում ոչխար են պահում: Երբ դուրս եկավ, ասեցի՝ ո՞ւմ ոչխարն ա, ասեց՝ իմ, ասեցի՝ չի կարելի եկեղեցում ոչխար պահել, մի հատ լավ հայհոյանք ստացա: Լսում եմ՝ կողքից մարդիկ ասում են՝ ինչի՞ ես հայհոյում, ասում ա՝ լավ եմ անում, ու գլուխը տնկած գնում ա: Հասել եմ էն պահին, որ մի քանի ջահել տղերք հարվածել են իրեն, հասել եմ, բաժանել եմ: Ասում են՝ ո՞նց, ինքը եկեղեցում ոչխար ա պահում, մեր սրբությունը ոտնատակ ա տալիս, դու չես թողնո՞ւմ»,- ասաց նա:

Սերյոժա Միրումյանը որոշել է ոստիկանություն չդիմել՝ հաշվի առնելով, որ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը հոգեւորական է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ