News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գիտնականներն ադիկտիվ խանգարումների գլոբալ տարածման հետազոտություն են հրապարակել: Հոդվածը պատրաստելիս հեղինակները վերլուծել են ծխախոտի օգտագործման, ալկոհոլիզմի եւ թմրամոլության վերաբերյալ հասանելի բոլոր գլոբալ, տարածաշրջանային եւ ազգային տվյալները:

Ներկայացված տվյալների համաձայն, աշխարհի մեծահասակ բնակչության 4.9%-ը կամ 240 մլն մարդ տառապում է ալկոհոլիզմից: Տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը կազմում է 7.8%, կանանց շրջանում՝ 1.5%:

Բացի այդ, Երկրի բնակչության 22.5%-ը (1 մլրդ մարդ) կախված է ծխախոտից. տղամարդկանց շուրջ 30%-ը եւ կանանց 7%-ը ծխող են:

Գիտնականները նշել են արգելված թմրանյութերի օգտագործման մասին տեղեկությունների հավաստի վիճակագրության անբավարարությունը (մասնավորապես՝ հերոինի եւ մարիխուանայի): Ամեն դեպքում, հաշվարկների համաձայն, ներարկվող թմրամիջոցներից կախվածություն ունի շուրջ 15 մլն մարդ կամ մոլորակի բնակչության 0.3%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ