News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ տարբեր պարերի դասընթացների հաճախելու ընթացքում երեխաներն ու դեռահասները ֆիզիկական ակտիվ վարժությունների համար սահմանափակ քանակությամբ ժամանակ են ծախսում, որը բավարար չէ պարը ֆիզիկական լավ վիճակում գտնվելուն օգնող զբաղմունք համարել:

Ըստ Gazeta-ի, ամերիկյան գիտնականները հատուկ սարքավորումների օգնությամբ վերլուծել են 66 պարային ստուդիաներում պարապող 5-11 տարեկան 264 աղջիկների ֆիզիկական ակտիվությունը: Արդյունքում պարզվել է, որ երեխաներն ակտիվ վարժությունների համար միջինը 17 րոպե են ծախսում, իսկ շուրջ 1 ժամ տեւող դասընթացի մնացած հատվածում երաժշտություն են լսում կամ հանգիստ վարժություններ են կատարում:

Հետազոտողները պարի 17 տեսակ են ուսումնասիրել: Ամենից «պակաս ակտիվ» պարի տեսակը, պարզվում է, ֆլամենկոն է: Իսկ առողջության համար ամենից օգտակար պար է ճանաչվել հիփ-հոփը, որով զբաղվելու ընթացքում երեխաների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմում է ժամանակի 57%-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ