News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բրինական Cancer Research կենտրոնի մասնագետների հետ համագործակցությամբ 7 տարի շարունակ անցկացրած հետազոտության արդյունքում հանգել են եզրակացության, որ երջանիկ մնալու համար բավարար է ամսական 1-2 անգամ ճամփորդության մեկնել:

Ընդ որում, պարտադիր չէ որեւէ հեռու տեղ գնալ: Բավական է միայն ընտանիքի կամ ընկերների հետ հարեւան քաղաք կամ նահանգ մեկնել: Ամենակարեւորը՝ այցելել վայրեր, որտեղ նախկինում չեք եղել:

Ըստ VistaNews-ի, խնդիրը միջավայրի փոփոխության մեջ է, որը դրական է ազդում մարդու ենթագիտակցության վրա, քանի որ յուրաքանչյուր նոր ուղեւորության հետ ուղեղը նոր զգացողություններ եւ գիտելիքներ է ստանում:

Սակայն, 2003-2010 թվականներին անցկացված ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվության համաձայն, չափազանց շատ ճամփորդելու դեպքում մարդու ենթագիտակցության համար սովորական է դառնում այդ կենսակերպը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ