News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ հագուստի եւ ապրանքների գովազդում կատարյալ սլացիկ կազմվածք ունեցող մոդելների օգտագործումը չի գրավում գնորդների կեսից ավելիին:

Հետազոտողները 8 կետից բաղկացած հարցաթերթիկ են կազմել՝ նպատակ ունենալով պարզել, թե գնորդ կանայք ինչպես են վերաբերվում կատարյալ կազմվածքով տարբեր ապրանքներ գովազդող մոդելներին, ինչպես նաեւ մոդելների արտաքինն ինչպես է անդրադառնում գնում կատարելու նրանց որոշման վրա: Արդյունքում պարզվել է, որ կանանց 25%-ը բացասաբար է վերաբերվում իրենց պարտադրվող գեղեցկության չափանիշներին, իսկ 45%-ը բացարձակ անտարբեր է այդ չափանիշների նկատմամբ:

Ըստ Gazeta-ի, գիտնականները հավաստում են, որ իրականում կանանց միայն 5%-ը կարող է հասնել այն «կատարյալ կազմվածքին», որ մոդելները ցուցադրում են բեմում կամ գովազդում: Այդ պատճառով հետազոտողները մարկետոլոգներին խորհուրդ են տալիս մոտենալ իրական կյանքին եւ գովազդներում ներգրավել աղջիկների, որոնց կազմվածքն ավելի մոտ է սովորական կանանց մարմնի կառուցվածքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ