News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները կյանքը երկարացնելու եւս մեկ միջոց են գտել: Հարվարդի համալսարանի մասնագետները բազմամյա հետազոտություն են անցկացրել, որը ցույց է տվել, որ ծովամթերքի սիրահարները 30%-ով ավելի հազվադեպ են ենթարկվում սրտի հետ կապված խնդիրներից մահանալու վտանգին: Բացի այդ, կանոնավոր կերպով ծովամթերք օգտագործողներն առնվազն 2 տարի ավելի են ապրում:

Հետազոտության ընթացքում 65 տարեկանն անց 3 հազար ամերիկացիների երկու խմբի են բաժանել: Մի խմբին մեծ քանակության ծովամթերք ներառող դիետա են նշանակել, մյուսների համար ձուկ ուտելը պարտադիր չի եղել:

Ըստ Informing-ի, արդյունքում պարզվել է, ձկան սիրահարների օրգանիզմն ավելի ամուր է եղել, նրանք նաեւ 30%-ով ավելի քիչ են տառապել սիրտ-անոթային հիվանդություններից, քան փորձի մյուս մասնակիցները:

Գիտնականների խոսքով, ճարպաթթուները, որոնք առկա են ծովամթերքում, ազդում են երկարակեցության եւ առողջության վրա: Ընդ որում, շաբաթական 2-3 բաժին ձուկը բավարար է, որպեսզի օրգանիզմն արժեքավոր եւ անհրաժեշտ նյութեր ստանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ