News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի մասնագետները հետազոտության արդյունքում պարզել են. հասակի յուրաքանչյուր 2.5 ավելի սանտիմետրը տարեկան եկամուտին շուրջ 800 դոլար է ավելացնում:

Հետազոտողները վերլուծել են 1958 թվականին ծնված տղամարդկանց տվյալները: Նրանք հաշվի են առել տարբեր գործոններ, օրինակ՝ ինտելեկտն ու ֆիզիկական առանձնահատկությունները:

Աշխատավարձում ամենից զգալի տարբերությունը գրանցվել է 162.6 եւ 167.6 սմ հասակի դեպքում: Այնուհետեւ մինչեւ 182.9 սմ-ը եկամուտների մակարդակը չի փոխվել: Ընդհանուր առմամբ, արեւմտյան երկրներում հասակում 10-12 սմ-ի տարբերությունը կապված է եղել աշխատավարձի 9-15% բարձրացման հետ: Ընդ որում, դա առավել նկատելի է եղել գրասենյակային աշխատողների պարագայում:

Ըստ MedDaily-ի, որոշ հետազոտողներ ենթադրում են, որ բարձրահասակ մարդիկ ավելի շատ են վաստակում, քանի որ նրանց մոտ սոցիալական ունակություններն ավելի լավ են զարգացած, էմոցիոնալ ինտելեկտն ավելի բարձր է, նաեւ ավելի ինքնավստահ են: Մեկ այլ տեսության համաձայն էլ, բարձրահասակ մարդկանց ավելի լավ են վերաբերվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ