News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետազոտողները հայտարարում են, որ մարդիկ, ովքեր ստիպված են եղել կանոններ խախտել կամ իրենց խղճի դեմ արարք գործել, ավելի քիչ են հակված նույն սխալը գործել:

Գիտնականների անցկացրած փորձին բիզնես-դպրոցների 196 ուսանող է մասնակցել: Նրանց զույգերի են բաժանել, որոնցից յուրաքանչյուրում մասնակիցներից մեկը հանդես է եկել պատմական շենք վաճառողի դերում, մյուսը՝ գնորդի: «Գնորդին» տեղեկացրել են, որ շենքը գնելու դեպքում դրա արտաքին տեսքը պահպանելը պարտադիր պայման է, սակայն «գնորդն» իրականում ցանկանում է քանդել այն եւ տեղում հյուրանոց կառուցել:

Ըստ Gazeta-ի, գիտափորձից առաջ կամավորների կեսին խնդրել են պատմել որեւէ դեպքի մասին, երբ կանոնների խախտումն իրենց շահ է բերել, թեկուզ ոչ շատ մեծ: Իսկ փորձի մասնակիցների մյուս մասը, հակառակը, պատմել է այն դեպքերի մասին, երբ կանոններին հետեւելն օգուտ է բերել: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն ուսանողները, որոնք հիշել են կեղծիքի հնարավոր օգուտի մասին, ամեն դեպքում, փորձել են առանց դրա գործել` 45% դեպքում: Իսկ ճշմարտությունն ասելու անհրաժեշտության մասին հիշող ուսանողները, հակառակը, ավելի հաճախ են ստել՝ 67% դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ