News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իտալացի հետազոտողները հարցում են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ սիրո արդյունք հանդիսացող ամուսնություններն ավելի պակաս ամուր են, քան այն զույգերինը, որոնք ամուսնացել են հանգամանքների բերումով կամ հաշվարկով:

Գիտնականները լայնածավալ հարցում են անցկացրել, որին մասնակցել է 2 հազար զույգ: Ըստ Informing-ի, պարզվել է, որ սիրով ամուսնացած զույգերը խանդով եւ բծախնդրորեն են վերաբերվում միմյանց, եւ հարաբերություններում ավելի հաճախ են ուշադրություն դարձնում մանրուքներին եւ նկատում իրենց զուգընկերոջ բացթողումները: Դա հանգեցնում է հաճախակի վեճերի, ինչն էլ ամուսիններին ստիպում է մտածել ապահարզանի մասին:

Մյուս կողմից, հաշվարկով կամ հանգամանքների բերումով ամուսնացած զույգերի հարաբերություններն ավելի երկարատեւ են: Գիտնականները դա բացատրում են այն հանգամանքով, որ զուգընկերները միմյանց հանդեպ մեծ սեր չեն տածում: Արդյունքում նրանք չեն հետաքրքրվում միմյանց անձնական կյանքով եւ ավելի շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, ընկերներին եւ սեփական ժամանցին: Դրա հետեւանքով զուգընկերների միջեւ կենցաղային հողի վրա կոնֆլիկտներ չեն ծագում, իսկ ժամանակի ընթացքում զուգընկերները սովորում են միմյանց եւ հազվադեպ են մտածում բաժանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ