News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կանադացի գիտնականները կարծում են, որ եթե մարդը ստիպված է լինում աշխատավայր հասնել ավելի քան 20-30 րոպեում, ապա նրան «մասնագիտական քայքայում» է սպառնում:

Ավելին, մասնագետները վստահ են, որ եթե աշխատակիցը ճանապարհին 35 րոպեից ավելի է ծախսում, նրա մոտ աշխատանքի հանդեպ ցինիկ վերաբերմունք եւ նույնիսկ այն փոխելու ցանկություն է առաջանում:

Ըստ Informing-ի, հետազոտության ընթացքում պարզվել է, որ ճանապարհից ամենաշատը սթրես են ստանում մեծ քաղաքներում ավտոմեքենայով տեղաշարժվողները: Առավոտյան աշխատանքի գնալիս տանջվում են նաեւ հեծանվորդները, որոնք մշտապես ստիպված են մտածել երթեւեկության ժամանակ իրենց անվտանգության մասին: Իսկ ամենաքիչը սթրեսի են ենթարկվում քաղաքից դուրս աշխատող մարդիկ հասարակական տրանսպորտով երթեւեկողները:

Ի դեպ, պարզվել է նաեւ, որ աշխատանքի գնալու ճանապարհին երկար ժամանակ ծախսող մարդկանց սթրեսի մակարդակն ավելի մեծ է, քան մարտի գնացող զինվորներինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ