News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդ են տալիս օրվա սննդակարգում 5 չափաբաժին միրգ եւ բանջարեղեն ներառել: Սակայն Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ մրգերում, մեղրում եւ գազավորված որոշ ըմպելիքներում առկա շաքարը մարդկանց մոտ քաղցի զգացողություն եւ ավելի համեղ մթերքների հանդեպ ձգտում է առաջացնում:

Ըստ Kedem-ի, հետազոտությանը 24 մարդ է մասնակցել, որոնց մի օր առաջարկել են ֆրուկտոզով քաղցրացված ըմպելիք խմել, իսկ երկրորդ օրը՝ գլյուկոզայով քաղցրացված ըմպելիք: Միաժամանակ, կամավորները գլխուղեղի սքանավորման եւ արյան մեջ քաղցի հորմոնի մակարդակի հետազոտության են ենթարկվել:

Խմելուց հետո փորձի մասնակիցներին տարբեր մթերքների նկարներ են ցուցադրել՝ խնդրելով նշել, թե որքան մեծ է դրանք ուտելու ցանկությունը: Պարզվել է, որ ֆրուկտոզը, ի տարբերություն գլյուկոզայի, չի խթանում ինսուլին հորմոնի արտադրությանը, որը կարեւոր նշանակություն ունի հագեցածության զգացողության համար:

Այսպիսով, ֆրուկտոզով մթերքի օգտագործումը հագեցածության նույնպիսի զգացողություն չի առաջացնում, ինչպես գլյուկոզայով մթերքների պարագայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ