News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Գլենդել քաղաքի դպրոցական միացյալ շրջանի մաթեմատիկայի ուսուցչուհի Թալին Արսենյանն ընտրվել է Գլենդելի Ուսուցչաց ընկերակցության նախագահ: Ըստ «Asbarez»-ի, նա պաշտոնը կստանձնի հուլիսի 1-ին եւ կպաշտոնավարի երկու տարի:

Արսենյանը 1999 թվականից Ընկերակցության ակտիվ անդամներից է: Կազմակերպության Գործադիր խորհրդում նա եղել է քարտուղար եւ նախագահի տեղակալ:

2013 թվականին Արսենյանն աշխատել է Ուսուցչաց ընկերակցության բանակցությունների թիմի հետ, որպեսզի ապրիլի 24-ը Գլենդելի դպրոցական միացյալ շրջանի աշակերտների եւ ուսուցիչների համար հանգստյան օր լինի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ