News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ամուսնացած տղամարդիկ եւ կանայք ավելի շատ են ենթարկվում ճարպակալման վտանգին, քան միայնակ մարդիկ: Բժիշկները հերքել են կարծիքը, որ ընտանեկան կյանքը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա:

Մասնագետները վերլուծել են աշխարհի 9 երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Իսպանիայից եւ Մեծ Բրիտանիայից 10.226 մարդու մարմնի զանգվածի ինդեքսը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, մարմնի զանգվածի նորմալ ինդեքսը պետք է 18.5-ից մինչեւ 25 լինի:

Ըստ Gazeta-ի, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ տղամարդկանց մարմնի զանգվածի ինդեսքը միջինը կազմում է 25.7, ամուսնացած տղամարդկանցը՝ 26.3: Կանանց պարագայում այդ ցուցանիշը կազմում է, համապատասխանաբար, 25.1 եւ 25.6: Հեղինակների խոսքով, իրենց ներկայացրած տվյալները վկայում են այն մասին, որ ամուսնացած մարդիկ հակված են ավելի շատ ուտել եւ քիչ շարժվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ