News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծննդատանը կնոջը հրազենային ծանր վնասվածք հասցրած եւ ինքնասպան եղած տղամարդը մոտ 5-6 ամիս է՝ կնոջ հետ վարձով բնակվում էր Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկում: NEWS.am-ի թղթակիցը այցելել է նրանց բնակության վայր եւ զրուցել հարեւանների հետ:

Վերջիններս շատ բան չգիտեին ամուսինների մասին, քանի որ առանձնապես շփում չունեին հարեւանների հետ: «Առավոտ շուտ տեսանք՝ սկեսուրը վազելով գնում էր, էլ չհասցրինք էլ կանչենք, իմանանք՝ ինչ է եղել: Մի ոսկի կին է, համեստության տիպար, կյանքում ձենը լսած չկանք, հաճելի անձնավորություն է, թաղապետարանում է աշխատում՝ որպես հաշվապահ»,-մեզ հետ զրույցում պատմեցին հարեւանները:

Երիտասարդ ամուսինները ապրում էին սկեսուրի հետ, հուլիսից արդեն պետք է տեղափոխվեին Դավթաշենի նորակառույց շենքերից մեկում գնած իրենց բնակարանը, որը վերանորոգման մեջ էր: «Հաշտ, համերաշխ ամուսիններ էին, իրար հետ կհելնեին, ման կգային, մի հատ էլ սիրուն, փոքր շուն ունեին, կգնային, կգային, այգում շատ կտեսնեինք: Շատ լավ աղջիկ էր, ասող, խոսող, շփվող, անմիջական, վատ բան չենք տեսել իրենցից, ձենները դուրս չի եկել, տենց շատ չէին շփվում, բայց տեսած տեղը նորմալ բարեւ, բարլուս կար: Ամուսինն էլ նորմալ մարդու տպավորություն է թողել, ոչ մի տարօրինակ բան տեսած չկանք»,-ասում էին հարեւանները:

Նրանք պատմեցին նաեւ, որ հարսը Օդեսայում էր ապրում, ամուսնացել էր եւ եկել Հայաստան: 2 տարի երեխա չէին ունենում, անհամբեր սպասում էին առաջնեկի ծնվելուն եւ պատրաստվում այդ կարեւոր առիթին: «Աղջիկը մայր, հայր,եղբայր ունի, կարծեմ էստեղ էլ առանձնատուն ունեն, մայրը եկել էր Օդեսայից, Միլենան պատմում էր, որ մայրը ամեն ինչ գնել է թոռան ծնվելու առթիվ, պատրաստվել են: Եսիմ, ապշած ենք, ախր ջան, ջիգյարով ամուսիններ էին երեւում, վատ բան չենք տեսել իրենցից, տեղը տեղին էլ ապրում էին, էնպես չի, որ ասես  սոցիալական խնդիրներ ունեին,  աբսուրդ է նաեւ, թե իբր երեխան իրենից չի եղել, հոգեկան խնդիրներ էլ մենք տենց բաներ չենք տեսել»,-պատմեցին հարեւանները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում հունիսի 30-ին արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել էր հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջը, ապա ինքնասպան եղել:

Մեզ հաջողվեց պարզել, որ նրանք ապրում են Դավիթաշենում, կինը՝ 27-ամյա Միլենա Ա.-ն ծննդաբերել է 8 ամսականում: Ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վ.-ն գալով հիվանդանոց տեսել էր զոքանչին եւ հարազատներին այնտեղ, ապա նրանց ուղարկել էր բուլկի գնելու եւ կրակել կնոջ պարանոցին: Ամուսինը տեղում մահացել էր, կնոջը վիրահատել են, վիճակը ծայրահեղ ծանր է, լույս աշխարհ եկած բալիկը լավ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ