News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցող աղջիկները սեքսի ժամանակ հազվադեպ են հակաբեղմնավորիչներ օգտագործում, ինչի արդյունքում ավելի հաճախ են բախվում անցանկալի հղիության խնդրին:

Հետազոտությանը ԱՄՆ-ից 18-19 տարեկան 900 աղջիկներ են մասնակցել, ինչի արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող աղջիկները նախընտրում են սեքսի ժամանակ հակաբեղմնավորիչ չօգտագործել: Հետազոտության հեղինակներն առայժմ չեն կարող բացատրել նման պահվածքի հստակ պատճառները, սակայն ենթադրում են, որ դրա վրա կարող է ազդել այդպիսի աղջիկների անինքնավստահությունը եւ սեռական ակտին անպատրաստ լինելը:

Ըստ Gazeta-ի, անցանկալի հղիությունը ներկայում լուրջ խնդիր է ԱՄՆ-ի առողջապահական համակարգի համար: Վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր 4-րդ աղջիկ մինչեւ 20 տարեկանը բախվում է այդ խնդրին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ