News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գիտնականները պնդում են, որ հայրերը երեխայի մտավոր զարգացման վրա դրական են ազդում դեռեւս լույս աշխարհ գալուց առաջ, եթե մշտապես հղի կնոջ կողքին են լինում:

Կենսաբանները փորձ են անցկացրել մկների մասնակցությամբ եւ պարզել. եթե հղի էգը փոքրիկին կրելիս նրա հոր մոտ է եղել եւ գտնվել է նրա ֆերոմոների ազդեցության տակ, ձագի ծնվելուց հետո նրա կաթի բաղադրությունը փոխվել է: Դրանում մի շարք ֆերմենտներ են ի հայտ եկել, որոնք պատասխանատու են գլխուղեղի բջիջների ձեւավորման եւ կազմավորման համար:

Ըստ Gazeta-ի, մկնիկների ծնվելուց հետո գիտնականները թեստ են անցկացրել՝ նպատակ ունենալով պարզել կրծողների մտավոր ունակությունների մակարդակը: Պարզվել է, որ այն մայրերի փոքրիկները, որոնք հղիության ժամանակ մշտապես հայրերի կողքին են եղել, ավելի լավ հիշողություն եւ կրթության հանդեպ հակում են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ