News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իռլանդացի հայտնի պատգամավոր Միք Ուոլլասն արտասովոր նախաձեռնությամբ է հանդես եկել: Նրա կարծիքով, արագ սննդի McDonald's ռեստորանների ցանցը, մանկական ճաշում անվճար խաղալիքներ ներառելով, բացասաբար է ազդում աճող սերնդի գաստրոնոմիկ նախասիրությունների վրա, այդ պատճառով դրանցից պետք է հրաժարվել:

Կառավարական ժամի շրջանակում դիմելով հանրապետության առողջապահության նախարար Լեո Վարադքարին՝ խորհրդարանականը հայտարարել է, որ գովազդային այդպիսի ակցիաները «կարող են անհարմար իրավիճակի մեջ դնել այն ծնողներին, ովքեր ցանկանում են սահմանափակել արագ սննդի հանդեպ իրենց երեխաների ձգտումը»: Նախարարը խոստացել է մտածել առաջարկի շուրջ՝ հավելելով, որ «ներկայում հենց ճարպակալումն է բնակչության առողջության գլխավոր մարտահրավերը»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, McDonald's-ի ներկայացուցիչները հերքել են իրենց հասցեին բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ դատապարտելի ոչինչ չեն արել:

Արագ սննդի ռեստորանների ցանցի ագրեսիվ գովազդն ու մարքեթինգը տարեցտարի ավելի ու ավելի է ազդում իռլանդացի երիտասարդության նախասիրությունների վրա: Մասնագետների հաշվարկներով, 3-5 տարեկան շարքային իռլանդացի երեխան տարեկան շուրջ 1.000 հոլովակ է դիտում, որն անառողջ սնունդ է քարոզում: Խոսքը հիմնականում քաղցր գազավորված ըմպելիքների եւ համբուրգերների մասին է: Արդյունքը հուսադրող չէ. Իռլանդիայի յուրաքանչյուր 5-րդ դեռահաս ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ