News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անգլիական Դորսեթ քաղաքի բնակչուհի Ջեքի Լինդսեյն իր մոտ էլեկտրականությունից ալերգիա է հայտնաբերել, որը նաեւ էլեկտրամագնիսական գերզգայնություն են կոչում: Նախկինում բժիշկներն այս հիվանդության վերաբերյալ իրական ապացույցներ չունեին, եւ այն կապում էին հոգեկան խանգարումների հետ:

50-ամյա անգլուհին պնդում է, որ իր համար վտանգավոր է նույնիսկ անլար համացանցի ազդանշանը եւ բջջային հեռախոսների հետ շփումը: Հազվագյուտ այս ալերգիայի պատճառով կինը ձգտում է դուրս չգալ տանից:

Ըստ Planet-today-ի, եթե, ամեն դեպքում, նա փողոց է դուրս գալիս, հատուկ արծաթագույն կոստյում է հագնում, քանի որ այդ գույնն արտացոլում է մագնիսական դաշտերը՝ պաշտպանելով նրան: Իսկ դեմքին անգլուհին մոծակներից պաշտպանվելու համար նախատեսված ցանցից դիմակ է հագնում:

Բացի այդ, Ջեքիի խոսքով, հարեւաններն իրեն ոչ ադեկվատ են համարում: Էլեկտրական սարքավորումների ազդեցության հետեւանքով կնոջ մոտ շոկային վիճակ է սկսվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ