News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Եթե տրավմատիկ իրադարձություն հաղթահարած մարդու մոտ կորտիզոլի մակարդակը բարձր է, ապա այդ իրադարձության մասին յուրաքանչյուր հիշողություն նորովի է վերապրում: Այս գործընթացը կոչվում է վերակոնսոլիդացում: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով էլ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց երկար ժամանակ տհաճ հիշողություններ են հետապնդում:

Ըստ Meddaily-ի, Ռուրկի համալսարանի մասնագետները հետազոտության մասնակիցներին երկրաչափական ֆիգուրներ են ցուցադրել: Որոշներն ուղեկցվել են էլեկտրական հոսանքի հարվածով: Երկրորդ օրը կամավորների մի մասին կորտիզոլով հաբ են տվել, մյուս մասին՝ պլացեբո: Երրորդ օրը մասնագետները գնահատել են, թե որքան երկրաչափական ֆիգուրներ հիշել փորձի մասնակիցները:

Պարզվել է, որ այն կամավորները, որոնք կորտիզոլ են ընդունել, հոսանքի տհաճ հարվածի հետ կապված ֆիգուրներն ավելի լավ են հիշել: Դա վկայում է էմոցիոնալ գրգռվածության բարձր մակարդակի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ