News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում` Նորագավիթում:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Նորագավիթում շինարարական աշխատանքներ կատարելիս շինարար է մահացել:

Մեր տեղեկություններով` շինարարը 4 մետր խորություն ունեցող փոսի մեջ հանելիս է եղել բետոնի փայտե կաղապարները, երբ հողաթափում է եղել, երկաթյա ամրանն ընկել է կրծքավանդակին, շինարարը մինչեւ պարանոցը թաղվել է հողի մեջ։

Երբ մյուս շինարարները նրան փոսից դուրս են բերել, գիտակցությունը տեղն է եղել, խոսել է, ասել, որ ոտքն է ցավում: Գնալով նրա ինքնազգացողությունը վատացել է, մինչեւ «Շտապօգնության» գալը տղամարդը մահացել է։

Նրա ինքնությունը պարզ չէ: Թե որ ընկերությունն է շինարարական աշխատանքներ կատարում վայրում, որտեղ դեպքը եղել է, NEWS.am-ին չհաջողվեց պարզել:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 157-րդ հոդվածի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

Տպել
Ամենաշատ