News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թալիշում զոհված Վրեժ Սարգսյանի որդին` երկու տարեկան Վարդանը, այլեւս չի տեսնի հորը:

Վրեժի կինը` Նախշուն Մելիքյանը, պատմել է, որ նա շատ է սիրել որդուն, նրա հետ շատ լրջորեն է խոսել, ինչպես մեծահասակի հետ: «Բոլորին ասում էր, որ իր որդին պետք է քաջ եւ անվախ լինի: Միշտ պատրաստ էր կյանքը տալ հանուն հայրենիքի: Իսկ մի անգամ փոքրիկ Վարդանը վերցրել է ափսեն եւ գդալը, մոտեցել է հոր դիմանկարին եւ ասել. «Կե՛ր, հայրի՛կ, կե՛ր», - հազիվ զսպելով արցունքները` պատմում է Նախշունը:

«Տղան շատ է կարոտում հորը,- ասում է կրտսեր սերժանտի երիտասարդ այրին,- նա անընդհատ մոտենում է դիմանկարին եւ լուռ նայում է»: Վերջին անգամ տղան հորը տեսել է մարտի   15-ին: «Վրեժն ուզում էր, որ իր որդին բռնցքամարտիկ դառնա, ուժեղ լինի եւ ոչ մեկից չվախենա: Մենք ուզում էինք առանձին բնակարան գնել: Նա ուզում էր դրա համար փող կուտակել», - չիրականացած երազանքներն է պատմել Նախշունը: Ներկայումս Վրեժ Սարգսյանի ընտանիքն ապրում է Փոքր Մասրիկ գյուղում  Վարդենիս քաղաքից ոչ հեռու:  

Կրտսեր սերժանտ Վրեժ Սարգսյանը ԶՈւ-ում ծառայում էր  2013 թվականից: Զոհվել է Թալիշում ապրիլի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ