News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, որ ամռանը մարդկանց մոտ աճում է սեռական ցանկությունը։ Նման եզրակացության են եկել Բոսթոնի Brigham and Women’s Hospital–ի մասնագետները, որոնք հետազոտություն են անցկացրել Հարվարդի առողջապահական դպրոցի գործընկերների հետ միասին, հայտնում է  Informing–ը։

Գիտնականների խոսքով՝ արեւի տակ մարդկանց մոտ մեծ քանակությամբ սերոտոնին է արտադրվում, որը բարձրացնում է մարդու տրամադրությունը՝ առաջ բերելով բավարարվածության զգացում։

Արեւի ճառագայթները, ազդելով մարդու մաշկի վրա, նվազեցնում են արյան մեջ մելատոնինի քանակը։ Իսկ մելատոնինը, ինչպես գիտենք, իջեցնում է լիբիդոն։

Երրորդ գործոնը կենսաբանական է։ Հաշվի առնելով, որ ամռանը մարդիկ ավելի քիչ հագուստ են կրում, իսկ հագուստը ծածկում է մարդու մարմնի գրավիչ մասերը, ապա հակառակ սեռի նկատմամբ ցանկությունն աճում է կենսաբանական մակարդակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ