News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ջորջիայի համալսարանի գենետիկները բացահայտել են մարդկանց զգացմունքային վիճակը նորմալ հասկանալու ունակության ու հատուկ գենի միջեւ գոյություն ունեցող կապը:

Նրանք պարզել են, որ ՕԽՏ գենի ակտիվության նվազումը, որը մասնակցում է օքսիտոցինի՝ «սիրո հորմոնի» արտադրմանը , կարող է իրոք ազդել սոցիումի մեջ մարդու վարքագծի վրա:

Մասնագետները փորձ են անցկացրել , որին մասնակցել է ավելի քան հարյուր մարդ: Մասնակիցները անցել են մի շարք գենետիկ թեստեր, որից հետո մասնագետները գնահատել են նրանցից յուրաքանչյուրի ուղեղի կառուցվածքն ու գործառույթները:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ ՕԽՏ գենի ցածր ակտիվությամբ մարդիկ զգալիորեն դժվարացել են ուրիշ մարդկանց դեմքի արտահայտությունը, նրանց զգացմունքները ճանաչելու ու ընկալելու հարցում: Եվ դրա հետեւանքով նման մարդու համար անհավանական բարդանում է ուրիշների հետ ընկերական հարաբերություններ հաստատելը:

Մասնագետներն ասում են, որ այս փորձը թույլ կտա մոտ ապագայում սովորել բուժել մարդկանց սոցիալական խանգարումները , հայտնում է «Ինֆորմինգը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ