News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թեխասի A&M համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են. մարդիկ իրենց եւ իրենց կեսին մագնիսի հետ են ասոցացնում, որոնք ձգում են միմյանց: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Ըստ Gazeta-ի, ուսումնասիրությանը 18-22 տարեկան 120 ուսանող է մասնակցել, որոնք վերջերս են նոր հարաբերություններ կառուցել: Կամավորները նշել են, որ յուրաքանչյուրը երկուական մագնիս է ստացել: Սակայն իրականում մագնիս ստացել է նրանց կեսը, իսկ մյուս կեսին երկաթի կտորներ են բաժին հասել:

Կամավորները որոշ ժամանակ խաղացել են ստացած առարկաներով, այնուհետեւ հետազոտողները նրանց առաջարկել են պատասխանել անձնական կյանքին վերաբերող հարցերի: Պարզվել է, որ մագնիս ստացած կամավորներն ավելի հաճույքով են գրել իրենց զուգընկերների մասին, քան նրանք, որոնց ձեռքում երկաթի կտորներ են եղել:

Գիտնականների խոսքով, սա վկայում է այն մասին, որ ժամանակակից հանրության մեջ մարդիկ շարունակում են սերն ասոցացնել մագնիսների ձգողականության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ